ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Գիտաժողով՝ նվիրված Հայագիտական ուսումնասիրությունների ընկերակցության 40-ամյակին

Գիտաժողով՝ նվիրված Հայագիտական ուսումնասիրությունների ընկերակցության 40-ամյակին
24.05.2014 | 12:58

Հայագիտական ուսումնասիրությունների ընկերակցությունը, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հայագիտական ինստիտուտների մասնակցությամբ և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հայկական համայնքների բաժանմունքի աջակցությամբ կազմակերպում է գիտաժողով՝ նվիրված Հայագիտական ուսումնասիրությունների ընկերակցության հիմնադրման 40-ամյակին:

Գիտաժողովը կկայանա հոկտեմբերի 3-5-ը ՀՀ ԳԱԱ-ում:
Հիմնական թեմաներն են լինելու՝ «Քիչ ուսումնասիրված էջեր հայ ժողովրդի պատմությունից, XIV-XVIII դդ.», «Հայոց ցեղասպանության արձագանքներն (անդրադարձներն) ու արտացոլումը հայ և, ի մասնավորի, ոչ հայ արվեստների բնագավաոում», «Հայոց ցեղասպանության վերապրողների վկայություններն ու հուշերը», «Սփյուռքը երեկ և այսօր. խնդիրներ և հեռանկարներ, հետազոտական նոր մոտեցումներ», «Հայ գրականության անցած և գալիք օրը. խնդիրներ և դրանց հաղթահարման նոր մեթոդներ», «Հայ պատմագրության այսօրն ու վաղը. խնդիրներ և դրանց հաղթահարման նոր մեթոդներ», «Թվայնացումը և հայագիտության խնդիրները»:

Դիտվել է՝ 893

Մեկնաբանություններ